19 Հլս
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեռնային Ղարաբաղում հումանիտար գործունեության համար Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին

Լեռնային Ղարաբաղում հումանիտար գործունեության համար Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին

Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հավելյալ 2 միլիոն եվրո
կտրամադրի Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության իրականացման նպատակով․ այս
մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Ուստի
Գերմանիան հավելյալ 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Կարևոր
է, որ օգնությունը հասնի հիմա, այդ իսկ պատճառով մենք պարտավորվել ենք բացել մարդասիրական
հասանելիությունը:»,- գրել է դեսպանությունը X-ի իր միկրոբլոգում։