25 Հլս
2024
20.4° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դավիթ Իշխանյանի նամակը  կփոխանցվի  Իրանի  խորհրդարանի նախագահին

Դավիթ Իշխանյանի նամակը կփոխանցվի Իրանի խորհրդարանի նախագահին

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում իրանահայության երկու պատգամավորներ
Արա Շահվերդյանի և  Ռոբերտ Բեգլարյանի միջնորդությամբ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի
նամակը փոխանցվելու է Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահին․ հայտնում է  ԻԻՀ-ում
հրապարակվող «Ալիք» օրաթերթը։

Շահվերդյանի փոխանցմամբ՝ նամակից մի օրինակ ՀՀ-ում հանձնվել
է Իրանի Իսլամական խորհրդանարում Սպահանի և Հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ
Բեգլարյանին և արդեն այստեղ երկուսով պատրաստվում են այն հանձնել Իսլամական խորհրդարանի
խոսնակ Մուհամմադ Բադեր Ղարիբաֆին և ընդգծել, որ այսօրվա դրությամբ բոլոր քայլերն էլ
կարող են ազդել Արցախի էթնիկ բնակչության շահերի պաշտպանության առումով:

«Չնայած տարբեր անձնաց ու կառույցների կողմից հնչող դատապարտող
կոչերին, Բաքուն շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը, զրկելով Արցախին Հայաստանի
հետ կապող միակ կենսական ճանապարհից: Ադրբեջանը անտեսում է ՄԱԿ-ի, Անվտանգության խորհրդի,
Եվրախորհրդարանի, ՄԻԵԴ-ի և Հաագայի դատարանի ու այլ միջազգային կառույցների պահանջները,
իրագործելով արցախահայության էթնիկ զտման, սադրանքի և ուժի սպառնալիքի քաղաքականությունը»,
– նշել է Շահվերդյանը։

Շահվերդյանը հիշեցրել է, որ Արցախի 120 000 քաղաքացիներ զրկված
են ազատ տեղաշարժի հնարավորությունից և ապրում են աղետալի պայմաններում, ոտնահարվում
են նրանց հիմնարար իրավունքները, իսկ Ադրբեջանին միջազգային հանրության ուղերձները
կառուցողական դաշտ չեն բերում:

«Մենք պատրաստվում են որպես միջնորդ հանդես գալ նամակի հանձնման
ուղղությամբ, որը նշանակում է, որ ուղղակիորեն այն կստանա խորհրդարանի խոսնակը և հետամուտ
ենք լինելու, որպեսզի Արցախի ԱԺ նախագահ Դ. Իշխանյանի հղած նամակ-պահանջը Իսլամական
խորհրդարանի խոսնակի կողմից հասցեական և համապատասխան արձագանք ստանա»,- ասել է Շահվերդյանը։