20 Հլս
2024
22.1° c ԵՐԵՎԱՆ
12.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախը կրկին դառնում է գործոն, որի հետ հաշվի են նստելու բոլորը․ Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Արցախի նախագահին

Արցախը կրկին դառնում է գործոն, որի հետ հաշվի են նստելու բոլորը․ Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Արցախի նախագահին

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել
Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին։

«Շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին՝ վճռական քայլով իշխանափոխություն
իրականացնելու առթիվ, որն ընդգծում է Արցախի ինքնուրույնությունն ու անկախությունը:

Արցախը կրկին դառնում է գործոն, որի հետ, ուզեն, թե չուզեն, հաշվի
են նստելու բոլորը:

Արցախի գործոն լինելը վճռական նշանակություն է ունեցել մեր բոլոր
նախորդ հաղթանակներում:

Վերջին տարիներին Արցախը կամաց-կամաց կորցնում էր իր ինքնուրույնությունն
ու գործոն լինելը, ինչը նույնպես իր ազդեցությունն ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքի
և արդյունքների վրա»,- գրել է Մանուկյանը։

Նա նշել է, որ ստանձնելով չափազանց բարդ դերակատարումը՝  Շահրամանյանը
մեծ պատասխանատվություն է վերցրել իր ուսերին։