25 Հլս
2024
20.4° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Ձեզ. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է նորընտիր նախագահին

Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Ձեզ. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է նորընտիր նախագահին

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին։

«Ուրախ եմ, որ երեկ, ԱՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանն ամբողջապես համապատասխանող ընթացակարգերով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եք Հանրապետության նախագահի պաշտոնում, իսկ այսօր՝ երդմնակալությամբ ստանձնել լիազորությունները: Հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ Արցախի համար այս ճակատագրական փուլում ստանձնած դժվարագույն լիազորությունների իրականացման հարցում»,-ասված է ուղերձում։

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել այս ծանր պայմաններում ծանր պատասխանատվություն վերցնելու Շահրամանյանի պատրաստակամությունը։

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ես իմ անվերապահ սատարումն եմ հայտնում Ձեզ և պատրաստ եմ առավելագույնս նպաստելու Ձեր նախագահական լիազորությունների արդյունավետ իրագործմանը»,- նշել է Հարությունյանը։