12 Հլս
2024
33.1° c ԵՐԵՎԱՆ
27.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների, հայ գործիչների «ամբարտավան հայտարարությունների» և ՀԱՊԿ-ից դուրս գալու սպառնալիքի մասին

Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների, հայ գործիչների «ամբարտավան հայտարարությունների» և ՀԱՊԿ-ից դուրս գալու սպառնալիքի մասին

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։


«Իհարկե, մենք որևէ լավ բան չենք տեսնում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Կովկաս։ Չեմ կարծում, որ դա որևէ մեկի` այդ թվում Հայաստանի համար լավ է»,- ասել է’ Լավրովը` հավելելով, թե որտեղ հայտնվում են ամերիկացիները, սկսում են միջամտել քաղաքական գործընթացներին։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական կողմի գործողություններն ափսոսանք են առաջացնում։

Լավրովի խոսքով` հայ- ամերիկյան զորավարժությունների անցկացումը տարօրինակ է` հաշվի առնելով, որ արդեն 2 տարի է Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցել։

«Դա բացատրում են` նշելով, որ եթե ՀԱՊԿ դաշնակիցները դատապարտեին Ադրբեջանին, ապա Հայաստանը կաշխատեր ՀԱՊԿ-ի հետ։ Երբ մենք հարցնում են` ինչո՞ւ եք շփվում ամերիկացիների ու եվրոպացիների հետ, որոնք չեն դատապարտում Ադրբեջանին, ՀՀ-ում պատասխանում են` նրանք մեր դաշնակիցները չեն, ուստի պետք է դատապարտել դուք։ Այսպիսի տարօրինակ տրամաբանություն»,- ասել է’ Լավրովը։ 

Խոսելով ՀԱՊԿ-ից դուրս գալու սպառնալիքների մասին` ՌԴ արտգործնախարարը նշել է. «Այնտեղ կան գործիչներ, որոնք ամբարտավան արտահայտություններ են անում ՌԴ հասցեին և դա երեկ չի սկսվել։ Մենք հիշում ենք, որ պարոն Փաշինյանը, երբ դեռ իշխանության չէր, իր կարգախոսներից մեկում բարձրաձայնել էր ՀԱՊԿ-ից, անգամ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Շատերը դա նախընտրական քարոզչություն էին համարել։

Հետագայում Փաշինյանը երբևէ նման մտքեր չարտահայտեց, անգամ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում։

Այդ ժամանակ մենք արտգործնախարարների մակարդակով համաձայնեցրինք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցը, բայց առավոտյան հայ գործընկերները որոշեցինք հետաձգել այդ թեման։

Այնպես որ, մեղադրելուց առաջ պետք է գնահատել սեփական քայլերը։ Այնտեղ ինչ-որ գործիչ, կարծեմ խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ տվեց հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնեց ՌԴ-ն։ Ավելի ոչ կոռեկտ արտահայտություն դժվար է պատկերացնել»։ 

Լավրովը նշել է, որ այդ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը. ԼՂ թեման փակվել է, երբ Փաշինյանն ու Ալիևը Պրահայում ստորագրել են 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը ճանաչելու մասին հայտարարությունը։

«Պետք չէ մեզ մեղադրել Ղարաբաղը հանձնելու համար։ Պետք է սեփական ժողովրդի առաջ պատասխան տալ ինքնուրույն»,- եզրափակել է նա։