ABCMEDIA
Սեպտեմբերի 10-ին ՌԴ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ 20 տոննա հումանիտար բեռը Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Արցախում կլինի․ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր

Սեպտեմբերի 10-ին ՌԴ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ 20 տոննա հումանիտար բեռը Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Արցախում կլինի․ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր

Սեպտեմբերի 10-ին մինչև կեսօր ՌԴ ԿԽՄԿ-ի
ուղեկցությամբ 20 տոննա հումանիտար բեռը Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Արցախում կլինի։
Դրանից 12 ժամ անց ՌԴ խաղաղապահների և ԿԽՄԿ-ի համար կբացվի նաև Քաշաթաղի միջանցքը։
Այս մասին ABC Media-ին տված հարցազրուրցում ասել է Ասկերանի նախկին քաղաքապետ, ԱԺ  նախկին պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը։

«Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը,
ԱԺ 4 խմբակցության՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն»
և «Հայ ժողովրդավարակն կուսակցություն», ներկայացուցիչները, ՆԳ նախարարի պաշտոնակատար
Կարեն Սարգսյանն ու պաշտոնատար այլ անձինք այսօր հանդիպում են ունեցել Ասկերանի բնակիչների
հետ ու տեղեկացրել, որ իրավիճակը լուրջ է և ՌԴ Դերբենտ քաղաքից ռուսական ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ
20 տոննա հումանիտար բեռ՝ սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ, տեղափոխվում է Արցախ»,-
ասել է Գաբրիելյանը։

Խոսելով Քաշաթաղի միջանցքի բացման մասին՝
Գաբրիելյանը նշել է, որ նախագահն ասաց, որ բեռնատարների համար ճանապարհը նույնպես կբացվի,
որը ըստ իր ընկալմամբ Կոռնիձորում սպասող հումանիտար բեռի մասին է։

Ակնայով տեղափոխվող բեռները ստուգվելու
են Ասկերանի Ոստիկանական կետում, Քաշաթաղի միջանցքով տեղափոխվողը՝ ադրբեջանական ապօրինի
անցակետում։

«Ժողովուրդը կարծես վստահում է նոր
նախագահին ու հավատում են, որ սա ոչ թե ինտեգրացիային տանող քայլ է, այլ հումանիտար
իրավիճակը կայունացնելու»,_ասում է Ալյոշա Գաբրիելյանը։

Հանդիպմանը նախագահ Շահրամանյանը խոսել
է առկա պաշարներից, սահմանին ստեղծված իրավիճակից ու մի շարք այլ հարցերից՝ հավելել
է նախկին քաղաքապետը։