ABCMEDIA
Իրանը ՀՕՊ գերազանց հնարավորություններ ունի տարածաշրջանում, և մեր թշնամիները լավ գիտեն այդ մասին․ Ծովակալ Թանգսիրի

Իրանը ՀՕՊ գերազանց հնարավորություններ ունի տարածաշրջանում, և մեր թշնամիները լավ գիտեն այդ մասին․ Ծովակալ Թանգսիրի

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի
(ԻՀՊԿ) ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ անվիճելի փաստ
է, որ Իրանի Զինված ուժերը տարածաշրջանում ամենահզոր ՀՕՊ միջոցներն ունեն, գրում է Mehr գործակալությունը։

«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության ՀՕՊ բանակային
ուժերն ունեն ամենաարդիական համակարգերը,
և անվիճելի փաստ է, որ մեր Զինված ուժերը ՀՕՊ գերազանց
հնարավորություններ ունեն տարածաշրջանում,
և մեր թշնամիները լավ գիտեն այդ մասին»,- ընդգծել է ծովակալը։

Նա Իրանի պաշտպանական հզորությունն անվանել է Զինված ուժերի միասնության եւ համախմբվածության
արդյունք։