12 Հլս
2024
27.3° c ԵՐԵՎԱՆ
14.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում իշխանությունն ունակություն  չունի և չի կարողանում իր վրա վերցրած պարտականությունները կատարել․ Ռուբեն Վարդանյան

ՀՀ-ում իշխանությունն ունակություն չունի և չի կարողանում իր վրա վերցրած պարտականությունները կատարել․ Ռուբեն Վարդանյան

5 տարին բավական էր, որ երևա, որ այսօրվա իշխանությունը ունակություն
չունի և չի կարողանում իր վրա վերցրած պարտականությունները կատարել: Այո, ես պատրաստ
եմ միանալ բոլոր առողջ ուժերին և աջակցել, որ իշխանությունը որքան հնարավոր է արագ
փոխվի Հայաստանում. հայտարարել է  ԱՀ նախկին
պետնախարար  Ռուբեն Վարդանյանը։

«Ես ձգտում եմ, որ մենք փրկենք հայկական աշխարհը կործանումից, փրկենք
Հայաստանի և Արցախի պետականությունը: Ես ձգտում եմ, որ անտարբեր չլինենք, թե ինչ է
կատարվում Արցախում և Հայաստանում: Ես տեսնում եմ, որ մենք ունենք ճգնաժամ, որը կարող
է բերել կործանման և Հայաստանի, և Արցախի, որովհետև մարդիկ, որոնք այսօր իշխում են
Հայաստանում, ոչ կոմպետենտ են, չեն հասկանում՝ ինչ են անում, չունեն փորձ ու չեն ուզում
սովորել: Իրենք չեն ներգրավում Սփյուռքը, որն ունի շատ բարձր մասնագետներ»:

Վարդանյանը վստահ է, որ  այս իշխանությունը ոչ միայն չգիտի, թե ինչ պետք է
անել, չունի ունակություն դա անելու և չի ուզում սովորել:

«Իրենք իրենց ոչ մի խոստումը չկատարեցին: Ոչ Սահմանադրությունը
փոխեցին, ոչ կարողացան մեր անվտանգությունն ապահովել»,- «Ճակատագրական հանգրվան» խորագրով Ստեփանակերտ-Երևան
տեսակամուրջի ժամանակ ասաց նա: