ABCMEDIA
Ռուսներին հասնում է, քանի որ կապիտուլյացիայից հետո Նիկոլը մնաց իշխանության ՌԴ աջակցության արդյունքում․ Շարմազանով

Ռուսներին հասնում է, քանի որ կապիտուլյացիայից հետո Նիկոլը մնաց իշխանության ՌԴ աջակցության արդյունքում․ Շարմազանով

Արցախն ուրացողը դաշնակից ՌԴ-ին օրը
10 անգամ կուրանա, գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Երբ 2018-ին Արմեն Աշոտյանն ու ես մեղադրում էինք Փաշինյանին հայ-ռուսական դաշնակցային
հարաբերություններին վտանգ հասցնելու մեջ, նույն Փաշինյանը 2018-ի օգոստոսի 17-ի հանրահավաքի
ժամանակ հավաստիացնում էր, որ իր կառավարման ժամանակ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություներն
ամրանալու են ու աննախադեպ զարգացում են թևակոխելու։

Բայց այսօր, պատմության մեջ առաջին
անգամ, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա
է ուղղվել։

Նիկոլի խոստումները գրոշ չարժեն։ Իսկ
ռուսներն ասում էին՝ он-не предатель։

Արցախ դավաճանողը դաշնակից ՌԴ-ին օրը
10 անգամ էլ կուրանա։

 Երևի ռուսներին հասնում է, քանի որ
նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլը մնաց իշխանության բացառապես ՌԴ աջակցության
արդյունքում։

Այնքան էր կորած Նիկոլը, որ կարկառուն
նիկոլականները հրապարակային ասում էին, որ Պուտինն է ասել ՝ Փաշինյանը դավաճան չէ։

Օձը տաքացնողին է կծում, պարոնա՛յք», – գրել է Շարմազանովը։