ABCMEDIA
Ադրբեջանը  Հայաստանի և Արցախի պաշտպանողական գործողությունը փորձում է ներկայացնել որպես ագրեսիայի սպառնալիք՝ հոխորտալով, որ պատասխան քայլեր կձեռնարկի. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը Հայաստանի և Արցախի պաշտպանողական գործողությունը փորձում է ներկայացնել որպես ագրեսիայի սպառնալիք՝ հոխորտալով, որ պատասխան քայլեր կձեռնարկի. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը մարտավարական փոփոխություն է մտցրել իր տեղեկատվական քաղաքականությունում`
նախ իր զորքերի խոշոր տեղաշարժերը ներկայացնել որպես ուսումնական գործընթաց, զորավարժություն,
ապա նշել, որ իրենց տեղեկություններով Հայաստանի ու Արցախի զինուժը դուրս է բերվել
առաջնագիծ ու իբր՝ սպառնալիք ստեղծել Ադրբեջանի համար, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ուրեմն, ի՞նչ է իրականում տեղի ունեցել․ Ադրբեջանը տարբեր միջոցառումների
անվան տակ սահմանագծի մի շարք ուղղություններում ուժերի կենտրոնացում և շարժեր է իրականացնում,
որոնցում հրաձգային ստորաբաժանումներից բացի, ընդգրկված են հատուկ նշանակության ստորաբաժանումներ,
«Կոմանդո»-ների զորամասեր, զրահատանկային միավորներ, հրթիռա-հրետանային զորքեր և այլն:

Դրան արձագանքելով՝ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ ուժերը համապատասխան վիճակի են բերվել, առաջնագծում
տարբեր միջոցառումներ իրականացրել` նպատակ ունենալով Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի
դեպքում անհրաժեշտ պաշտպանություն կազմակերպել:

Հիմա Ադրբեջանը  Հայաստանի
և Արցախի պաշտպանողական գործողությունը փորձում է ներկայացնել որպես ագրեսիայի սպառնալիք՝
հոխորտալով, թե հայերի սադրանքներին ի պատասխան քայլեր կձեռնարկի:

Ի դեպ, Ադրբեջանը նաև հայտարարել է, թե ուսումնական հավաքների զորակոչված
պահեստազորայինների ծրագիրն ավարտվել է, և նրանք վերադարձել են իրենց բնակավայրեր,
սակայն դեռ դժվար է ասել` դրանք զորացրվել ե՞ն, թե՞ համալրել ադրբեջանական բանակի շարքերը:

Ադրբեջանական տեղաշարժերը նկատելի են ոչ միայն զորքերում, այլ նաև
տեղեկատվական, քաղաքական և դիվանագիտական դաշտերում»,- գրել է Աբրահամյանը: