ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ-ն գերատեսչություն է կանչել Հայաստանի դեսպանին

ՌԴ ԱԳՆ-ն գերատեսչություն է կանչել Հայաստանի դեսպանին

Մոսկվայում
Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Երևանի կողմից իրականացված
մի շարք ոչ բարեկամական քայլերի պատճառով: Այս մասին գրում  է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով գերատեսչությանը։

Ինչպես նշել են նախարարությունից, խոսքը հանրապետությունում ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման
գործընթացի մեկնարկի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ Կիև կատարած ուղևորության, Կիևի
ռեժիմին մարդասիրական օգնություն փոխանցելու, ինչպես նաև ԱՄՆ-ի մասնակցությամբ երկրում
զորավարժությունների անցկացման մասին է։

Այս քայլերը բնորոշվել են ոչ բարեկամական։

Անընդունելի է համարվել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ-ի և մասնավորապես՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հասցեին արված վիրավորական հայտարարությունը։

ՌԴ ԱԳՆ խիստ մտահոգություն է հայտնել նաև Հայաստանի տարածքում բլոգեր Միքայել Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա»-ի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ։

Ինչպես հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, Մոսկվան հիմք է ընդունում այն հանգամանքը, որ Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ, իսկ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու բոլոր պայմանավորվածություններն ի կատար են ածվելու՝  ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Խոսքը, մասնավորապես, ՀԱՊԿ զորավարժություններ կազմակերպելու և Հայաստան ՀԱՊԿ դիտորդական հանձնաժողով գործուղելու մասին է։