30 Մար
2025
24.2° c ԵՐԵՎԱՆ
19.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է. երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը Փաշինյանին

Լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է. երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը Փաշինյանին

Կառավարություն-խորհրդարան այսօրվա՝ մարտի 25-ի հարցուպատասխանի սկզբում Նիկոլ Փաշինյանը բավականին հանգիստ էր, սակայն «Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցերի մի մասից հետո սկսեց հունից դուրս գալ, գոռգոռալ, տարօրինակ շարժումներ անել և վերհիշել նախկին երեք նախագահներին իր առաջարկած և մերժում ստացած բանավեճը:

Yerevan.Today-ը երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին խնդրեց մեկնաբանել Փաշինյանի՝ խորհրդարանի ամբիոնից պահվածքը:

«Դրա ելույթի վերջին հատվածից ակնհայտ է, որ բանավիճելու մանիակալ չբավարարված պահանջ ունի: Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է:

Իսկ ընդհանրապես, օղին դեղերի հետ չի կարելի խառնել»,- կարճ արձագանքեց Բագրատ Միկոյանը:

Ռազմագերիներ