12 Հլս
2024
27.1° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ԱՀ ԱԱԾ-ն պատրաստ է դիմել վճռական գործողությունների

Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ԱՀ ԱԱԾ-ն պատրաստ է դիմել վճռական գործողությունների

Սեպտեմբերի 9-ին ԱՀ ԱԺ կողմից ԱՀ նախագահի ընտրություններով պայմանավորված
հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն. Տեղեկացնում են Արցախի
ԱԱԾ-ից:

Միաժամանակ տարբեր քաղաքական ուժեր, իրավիճակից օգտվելով, հավաքների
և ցույցերի անցկացման կոչեր են անում, այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։

«Տեղեկացնում ենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն
վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները
ԱՀ Սահմանադրական կարգը պահպանելու համար։ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների
դեպքում ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վճռական գործողությունների։

Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին
ու առանձին անձանց կոչ ենք անում սթափվել և Արցախի Հանրապետության համար այս վճռորոշ
ու օրհասական պահին վտանգի տակ չդնել մեր պետականությունը։

ԱՀ քաղաքացիներին հորդորում ու խնդրում ենք
չտրվել սադրանքների, ցուցաբերել սառնասրտություն ու բարձր քաղաքացիական գիտակցություն
և հարգել ԱՀ Սահմանադրությունն ու օրենքները»,-ասված է հաղորդագրության մեջ: