27 Նոյ
2024
2.9° c ԵՐԵՎԱՆ
1.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծանրորդ Գոռ Սահակյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել

Ծանրորդ Գոռ Սահակյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել

Գոռ Սահակյանը Հայաստանի առաջին մեդալն է նվաճել Սաուդյան Արաբիայում
ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում։

Երկամարտում հայ ծանրորդը գրանցել է 312 կգ  արդյունք ու դարձալ
բրոնզե մեդալակիր։

Պոկում վարժությունում 20-ամյա մարզիկը փոքր արծաթե մեդալ է նվաճել։

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է չինացի Չեն Լիժուն, որի երկամարտի
արդյունքը 333 կգ էր։