ABCMEDIA
Ռուսաստանում Հայաստանից ներմուծված սալորների վրա շագանակագույն մոնիլիոզ փտածություն է հայտնաբերվել

Ռուսաստանում Հայաստանից ներմուծված սալորների վրա շագանակագույն մոնիլիոզ փտածություն է հայտնաբերվել

«Ռոսսելխոզնադզորի» մասնագետները Պետրոզավոդսկում
սալորի չորս խմբաքանակների վրա վտանգավոր շագանակագույն մոնիլիոզ փտածություն են հայտնաբերել։
Ինչպես հայտնում են գերատեսչությունից, Կարանտինային առարկան օգոստոսին հայտնաբերվել
է Հայաստանից և Մոլդովայից ներմուծված սալորի մեջ, գրում է «Կոմերսանտ» պարբերականը։

«Շագանակագույն մոնիլիոզային փտածությունը կորիզավոր մրգերի չափազանց վտանգավոր հարուցիչ
է և Ռուսաստանի Դաշնության տարածքում տարածվելու դեպքում կարող է զգալի վնաս հասցնել
գյուղատնտեսությանը։ Հիմնականում դա լինում է խնձորի, սալորի, ծիրանի, կեռասի, դեղձի,
նեկտարինի և այլ պտղատու կուլտուրաների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։