ABCMEDIA
Հակարի կամրջի մոտից առևանգված 3 տղաները ազատ են արձակվել (թարմացված)

Հակարի կամրջի մոտից առևանգված 3 տղաները ազատ են արձակվել (թարմացված)

18։15

ՀՀ ԱԱԾ-ն
տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Լեռնային
Ղարաբաղի բնակիչներ՝ Ալեն Նելսոնի Սարգսյանին (ծնվ. 05.07.2001թ.), Լևոն Ժիրայրի Գրիգորյանին
(ծնվ. 17.05.2003թ.) և Վահե Ջանբուլաթի Հովսեփյանին (ծնվ. 12.06.2003թ.)։

Վերջիններս ս.թ. օգոստոսի 28-ին ադրբեջանական սահմանապահների կողմից արգելանքի էին
վերցվել ԼՂ-ից ՀՀ ուղևորվելիս։ 

ABC
Media
-ի Արցախի աղբյուրների խոսքով Ադրբեջանն արդեն ազատ է արձակել 10 օր առաջ Հակարի
կամրջի ապօրինի անցակետից առևանգված ուսանողներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին,
Լևոն Գրիգորյանին։

Նրանք Հակարի կամրջով կգան Հայաստան:

Հիշեցնենք, որ տղաներն առևանգվել էին օգոստոսի 28-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ
Արցախից Հայաստան գալու ճանապարհին։