Մոսկվան և Երևանը կշարունակեն ամրապնդել ռազմական և քաղաքական համագործակցությունը.
այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
«Հայաստանը մեր դաշնակիցն է։ Անվտանգության ոլորտում մենք հույսը դնում ենք միմյանց
վրա»,- ասել է նա։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունթեր
Ֆեհլինգերի հայտարարությանը՝ Հյուսիսատլանտյան դաշինքին Հայաստանի հնարավոր անդամակցության
մասին, Գրուշկոն նշել է, որ դրանք ֆանտազիաներ են։
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և մենք շարունակում ենք ելնել իրականությունից»,- ամփոփել
է դիվանագետը։