13 Հլս
2024
27.1° c ԵՐԵՎԱՆ
18.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն մեր դաշնակիցն է և անվտանգության ոլորտում մենք հույսը դնում ենք միմյանց վրա․ ՌԴ փոխարտգործնախարար

ՀՀ-ն մեր դաշնակիցն է և անվտանգության ոլորտում մենք հույսը դնում ենք միմյանց վրա․ ՌԴ փոխարտգործնախարար

Մոսկվան և Երևանը կշարունակեն ամրապնդել ռազմական և քաղաքական համագործակցությունը.
այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Հայաստանը մեր դաշնակիցն է։ Անվտանգության ոլորտում մենք հույսը դնում ենք միմյանց
վրա»,- ասել է նա։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունթեր
Ֆեհլինգերի  հայտարարությանը՝ Հյուսիսատլանտյան դաշինքին Հայաստանի հնարավոր անդամակցության
մասին, Գրուշկոն նշել է, որ դրանք ֆանտազիաներ են։

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և մենք շարունակում ենք ելնել իրականությունից»,- ամփոփել
է դիվանագետը։