12 Հլս
2024
32.1° c ԵՐԵՎԱՆ
26.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարդկության դեմ Ալիևի հանցագործությունները և Արցախում էթնիկ զտման նրա միտումնավոր արշավը պետք է հետևանքներ ունենան․ Ֆրենկ Փալոն

Մարդկության դեմ Ալիևի հանցագործությունները և Արցախում էթնիկ զտման նրա միտումնավոր արշավը պետք է հետևանքներ ունենան․ Ֆրենկ Փալոն

Խոսքերը պետք է վերածվեն գործողությունների, և Ադրբեջանի նախագահը
պետք է պատասխանատվության ենթարկվի Արցախում էթնիկ զտման իր արշավի համար․
ասել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի
և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցին։

«Պետքարտուղար Բլինքենն իրավացիորեն կոչ է անում դադարեցնել Լաչինի
միջանցքի շրջափակումը, սակայն այս խոսքերին պետք է հետևեն իմաստալից գործողություններ,
հատկապես այն պարագայում, որ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է վատթարանալ»,
– գրել է Փալոնը X-ի  իր միկրոբլոգում։

Կոնգրեսականի խոսքով՝ Կովկասում խաղաղություն չի հաստատվի, եթե
«Ալիևը պատասխանատվության չենթարկվի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համար»։

«Մարդկության դեմ Ալիևի հանցագործությունները և Արցախում էթնիկ
զտման նրա միտումնավոր արշավը պետք է հետևանքներ ունենան», – գրել է նա։