24 Հլս
2024
30° c ԵՐԵՎԱՆ
22.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը փորձելու է հիմքեր ձևավորել ուժի կիրառման համար. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը փորձելու է հիմքեր ձևավորել ուժի կիրառման համար. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական շարժերն Արցախի ու Հայաստանի տարբեր ուղղություններով
որոշակիորեն աճում են․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Արցախի պարագայում դրանք առավել վտանգավոր են այն պատճառով, որ
չնայած ըստ Արցախի Սահմանադրության, նախագահի հրաժարականից հետո այդ պարտավորությունը
ժամանակավորապես դրվել է ԱԺ նախագահի վրա, սակայն ամեն դեպքում անցումային ժամանակահատված
է, նախագահի ընտրությունը դեռ չի եղել, իսկ ցնցումների շահառուները ներսից և դրսիչ
քիչ չեն»:

Աբրահամյանի խոսքով Ադրբեջանը պատահական չի ընտրել ակտիվացման ժամանակը
և այս օրերին, նաև այս ձևով հսկայական ճնշումներ է գործադրում Արցախի նկատմամբ:

«Ադրբեջանը փորձելու է հիմքեր ձևավորել ուժի կիրառման համար և պատահական
չէ նրա ԱԳ նախարարի և նախագահի` արտաքին հարցերով օգնականի բառապաշարի կտրուկ կոշտացումը:
Այս տեսանկյունից առանձնապես տեսանելի չէ միջազգային դերակատարների գործուն ջանքերը`
կանխելու արցախյան բլոկադան ու նրա դեմ հնարավոր ագրեսիան: Իսկ հայաստանյան իշխանությունների
մասին արդեն ամեն ինչ պարզ է ու ամեն ինչ ասված»,- գրել է նա։