ABCMEDIA
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի
նախագահ Իլհամ Ալիևի հետ և հայտնել է Միացյալ Նահանգների մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում
հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության
պաշտոնական կայքից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենը կրկնել է իր կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը
մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար՝ միաժամանակ ընդգծելով Ադրբեջանից
լրացուցիչ երթուղիների կարևորությունը։

«Պետքարտուղարն ընդգծել է երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունը և կողմերի միջև
վստահության ձևավորման կարևորությունը։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը
խաղաղության գործընթացին», – ասված է հաղորդագրության մեջ։