20 Հլս
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն կշարունակի Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հրատապ լուծման անհրաժեշտության առումով ազդել Բաքվի վրա. Բորել

ԵՄ-ն կշարունակի Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հրատապ լուծման անհրաժեշտության առումով ազդել Բաքվի վրա. Բորել

Արցախի հումանիտար իրավիճակի լուծումը պատշաճ կերպով չիրականացնելը
կարող է գործնական ազդեցություն ունենալ Եվրամիության հետ Բաքվի հարաբերությունների
վրա․ հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ
Ժոզեպ Բորելը։

«Եվրամիությունը կշարունակի Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար
իրավիճակի հրատապ լուծման անհրաժեշտության առումով ազդել Բաքվի վրա»,-գրել է նա։

Նշվում է, որ ԵՄ-ն հիմա էլ շարունակում է ամենաբարձր մակարդակով
ակտիվորեն մասնակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման աշխատանքում։

Բորելի հայտարարության մեջ նշվում է՝ 2022 թվականի հուլիսի 18-ին
Ադրբեջանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի կասեցում, որն ուղղված է ԵՄ էներգետիկ
աղբյուրների դիվերսիֆիկացմանը, այս պահին չի դիտարկվում:

«Եվրամիությունը շարունակում է ուշադիր հետևել Լաչինի միջանցքում
և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին և դրանց հումանիտար հետևանքներին»,-ասված
է հայտարարության տեքստում, որում նաև նշվում է, որ ԵՄ-ն բազմիցս կոչ է արել բացել
միջանցքը»,– ասված է Բորելի հայտարարության մեջ։