20 Հլս
2024
23.3° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում կանցկացվի հայ-ամերիկյան զորավարժություն

Հայաստանում կանցկացվի հայ-ամերիկյան զորավարժություն

«Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման
շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական
կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան
համատեղ զորավարժությունը, այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում
հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել
միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության
մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական
հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման
պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման
համար: