Ադրբեջանական կեղծավորության ու ահաբեկչության հերթական հստակ ապացույցը․ Արտակ Բեգլարյանը լուսանկար է հրապարակել
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում
լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես էր Կարմիր Մահիկի աշխատակից ներկայացող
անձը նախկինում ներկայանում որպես «էկո-ակտիվիստ»։
«Ադրբեջանական կեղծավորության ու ահաբեկչության հերթական հստակ
ապացույցը: Այս անձը ամիսներ շարունակ Շուշիի մոտակայքում փակել էր Արցախ-Հայաստան
միակ ճանապարհը՝ ներկայանալով որպես կեղծ «էկո-ակտիվիստ»։
Այժմ նա Ակնա-Ասկերան ճանապարհին ձևացնում է, թե իբր ադրբեջանական
Կարմիր մահիկի միջոցով «մարդասիրական օգնություն» է մատակարարում Արցախի ժողովրդին։
Նա կարող է լինել կա՛մ ադրբեջանական հատուկ ծառայությունների
գործակալ, ով ամենուր հայտնվում է կոնկրետ առաջադրանքներով, կա՛մ Կարմիր մահիկի աշխատակից՝
հայերի նկատմամբ ատելությամբ լցված։ Երկու սցենարներն էլ բացահայտում են Ադրբեջանի
ղեկավարության կեղծավորությունն ու ահաբեկչությունը և Արցախի ժողովրդին սպառնացող խորը
վտանգները։ Ինչպե՞ս կարող է հանցագործը դառնալ իր զոհերին մարդասիրական օգնություն
տրամադրող»,- գրել է Բեգլարյանը։