ABCMEDIA
Զզվելի է, որ էթնիկ հրեա Զելենսկին քողարկում է «նացիզմի հերոսացումը»․ Պուտին

Զզվելի է, որ էթնիկ հրեա Զելենսկին քողարկում է «նացիզմի հերոսացումը»․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
զզվելի է անվանել Ուկրաինայի առաջնորդ, էթնիկ հրեա Վլադիմիր Զելենսկիի կողմից  «երկրում նացիզմի հերոսացումը», գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Արևմտյան կուրատորները ժամանակակից Ուկրաինայի գլխին դրել են մի մարդու՝ էթնիկ հրեայի,
հրեական արմատներով, հրեական ծագումով և այդպիսով, իմ կարծիքով, նրանք մի տեսակ կոծկում
են այն հակամարդկային էությունը, որը դրված է ժամանակակից ուկրաինական պետության հիմքում»,-ասել
է ՌԴ նախագահը։

«Սա ամբողջ իրավիճակը դարձնում է ծայրաստիճան զզվելի, քանի որ էթնիկ հրեան ծածկում
է նացիզմի հերոսացումը և քողարկում է նրանց, ովքեր ժամանակին ղեկավարել են Հոլոքոստը
Ուկրաինայում, իսկ դա 1,5 միլիոն մարդու ոչնչացում է»,- հավելել է Պուտինը։