
Ալժիրը վտարել է 12 ֆրանսիացի դիվանագետի
Ալժիրի իշխանությունները որոշում են կայացրել վտարել 12 ֆրանսիացի դիվանագետի. հայտնում է Le Figaro պարբերականը՝ հղում տալով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյին։
«Ալժիրի իշխանությունները մեր 12 աշխատակիցների խնդրել են 48 ժամվա ընթացքում լքել երկրի տարածքը»,- ասել է նախարարը։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Ալժիրն արտաքսում է դիվանագետներին՝ ի պատասխան Ֆրանսիայում ալժիրցի երեք քաղաքացիների ձերբակալման, որոնց կասկածում են Ֆրանսիայի տարածքում իրավախախտումների համար։
Բարոն նշել է, որ Ալժիրի քայլն անպատասխան չի մնա։