ABCMEDIA
«Բռիության նմանվող» հայտարարությունների, ՀԱՊԿ-ի ու Հռոմի ստատուտի մասին․ Զախարովայի ճեպազրույցը՝ ամփոփ

«Բռիության նմանվող» հայտարարությունների, ՀԱՊԿ-ի ու Հռոմի ստատուտի մասին․ Զախարովայի ճեպազրույցը՝ ամփոփ

Փաշինյանի հայտարարությունների մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանի վարչապետ
Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե անվտանգության առումով ՀՀ-ի կախվածությունը
միայն մեկ կենտրոնից ռազմավարական սխալ է։

Այսօրվա ճեպազրույցի ժամանակ Զախարովան հայտարարել է, որ պետք է
կարողանալ պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ
փնտրել՝ դա անելով անվերջ ու ամեն առիթով։

«Պետք է պատասխանատվություն կրել և մեղքը կամ պատասխանատվությունն
ուրիշի վրա չգցել: Հենց սա է քաղաքական, պետական գործչի և երկրի շահի մասին չմտածող
անցողիկ մարդու տարբերությունը: Պետք է սովորել պատասխանատվություն կրել սեփական քայլերի
համար: Այլապես սա մի քիչ նման է վատ պարողի մասին պատմությանը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ
ներկայացուցիչը։

Հայաստանի և Ադրբեջանի  սահմանային տեղամասում ՀԱՊԿ առաքելության
տեղակայման մասին

«Մենք ցավակցում ենք Սոթք գյուղում հայ զինծառայողների
առիթով և կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք սրում
են էսկալացիան, լարվածությունը և, առավել ևս, հանգեցնում են մարդկային զոհերի։ Այս
ողբերգական միջադեպը մեկ անգամ ևս հաստատեց Հայաստանում տեղակայված Եվրամիության առաքելության
ոչ բարձր արդյունավետությունը։

Մենք նաև կողմ ենք սահմանամերձ շրջանում ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը,
և այստեղ, իհարկե, գնդակն արդեն Երևանի դաշտում է։ Կազմակերպության մնացած անդամները
նման քայլի պատրաստակամություն են հայտնել»,-ասել է Զախարովան։

Հռոմի ստատուտի մասին

«Մոսկվան պարզաբանումներ է պահանջել Հայաստանի կառավարությունից՝
Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու որոշման հարցով։ Մեր հետագա քայլերը
կորոշենք՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից»,- ասել է Զախարովան։

Ալեն Սիմոնյանի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
մեկնաբանել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, ով ասել էր, որ
Զախարովայի հավաստիացումները Հայաստանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու
վերաբերյալ, անհեթեթություն է։

«Իմ բառերը՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի
ճանաչման մասին ինչ-որ կերպ նշե՞լ է։ Եթե նրանք ցանկանում են խոսել փորձագիտական մակարդակով,
լավ քաղաքական մակարդակով, ապա դրա համար կան բոլոր հնարավորությունները. մենք կապի
հիանալի խողովակներ ունենք Երևանի հետ բոլոր ուղղություններով, պետականից մինչև հասարակական։

Սա հանրային հռետորաբանություն է՝ շատ մոտ, գիտե՞ք, բռիությանը
նմանվող մի ինչ-որ բանի, այն պարզապես չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին։

Ես հասկանում եմ, որ այնտեղ բոլորի դերերն էլ են առանձնացված՝
ով ինչ է հայտարարում և ով ինչպես է ասում։ Բայց և այնպես, ես համոզված եմ, որ դա իրավունք
չի տալիս այն մարդկանց, որոնք ներկայացնում են հայ հասարակությանը, օգտագործել նման
ինչ-որ արտահայտություններ, իսկ մենք դրանք վերջին ժամանակներս քիչ չենք տեսնում և
լսում»,- ասել է Զախարովան։