
Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահը սրտի կաթվածով հոսպիտալացվել է․ վիճակը ծայրահեղ ծանր է
Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ և քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրը Սուրեյա Օնդերը նախօրեի երեկոյան սրտի կաթված է ստացել․ տեղեկացնում է Milliyet պարբերականը։
Կուսակցությունն այս մասին հայտարարել է կեսգիշերից հետո տարածած գրավոր հայտարարության մեջ՝ նշելով, որ Օնդերը գտնվում է ծանր վիճակում։
«Մենք ուշադիր հետևում ենք նրա առողջությանը՝ հնարավորինս շուտ լավ լուրեր ստանալու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Լուրը տարածվելուց հետո հիվանդանոց են այցելել մի շարք հայտնի քաղաքական գործիչներ։
Մի քանի ժամ առաջ թուրք բժօիշկները լրատվամիջոցներին հայտնել են, որ Օնդերը սրտի ծանր վիրահատություն է տարել և չնայած նրան, որ սրտի մերսումից հետո հաջողվել է կարգավորել արյան շրջանառությունը, սակայն քաղաքական գործչի կյանքին սպառնացող վտանգը շատ բարձր է։