ABCMEDIA
Պետք է երաշխավորվեն մարդկանց ազատ և անվտանգ տեղաշարժն ու առևտուրը Լաչինի միջանցքով. Գերմանիայի ԱԳՆ պետնախարարը՝ Գերմանիայում ՀՀ դեսպանին

Պետք է երաշխավորվեն մարդկանց ազատ և անվտանգ տեղաշարժն ու առևտուրը Լաչինի միջանցքով. Գերմանիայի ԱԳՆ պետնախարարը՝ Գերմանիայում ՀՀ դեսպանին

Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդները հանդիպել
է Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ և ներկայացրել Բեռլինի դիրքորոշումը
Արցախում ստեղծված իրադրության վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Ենգիբարյանի ֆեյսբուքյան
էջից։

«Գերմանիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մատակարարումների հետ կապված իրավիճակով։
Պետք է երաշխավորվեն մարդկանց ազատ և անվտանգ տեղաշարժն ու առևտուրը Լաչինի միջանցքով:
Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հասանելիությանն
ու տևական խաղաղ կարգավորմանը»,-ասել է պետնախարարը հանդիպման ընթացքում: