ABCMEDIA
Թուրքիան պետք է հրաժարվի Հունաստանի նկատմամբ իր ագրեսիվ դիրքորոշումից․ Հունաստանի վարչապետ

Թուրքիան պետք է հրաժարվի Հունաստանի նկատմամբ իր ագրեսիվ դիրքորոշումից․ Հունաստանի վարչապետ

Թուրքիան պետք է հրաժարվի
Հունաստանի նկատմամբ իր ագրեսիվ կեցվածքից
։ Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Կիպրոսի նախագահ
Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ հանդիպման ժամանակ։

«Հունաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը զգուշավոր լավատեսությամբ ենք
վերաբերվում, քանի որ իրականում Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածության որոշակի
նվազում կա, բայց Թուրքիան, իհարկե, պետք է 
վերանայի իր ագրեսիվ դիրքորոշումը, որը  կիրառում էր Հունաստանի նկատմամբ վերջին տարիների
ընթացքում»,- ասել է Միցոտակիսը։

Հունաստանի վարչապետը պաշտպանել
է նաև ՄԱԿ  Անվտանգության խորհրդի բանաձևերի
շրջանակներում Կիպրոսի կարգավորման բանակցությունների վերսկսման վերաբերյալ Նիկոս Խրիստոդուլիդիսի
դիրքորոշումը։

Հունաստանի արտգործնախարար
Յորգոս Հերապետիտիսը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով
մեկնելու է Թուրքիա, որտեղ հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար
Հաքան Ֆիդանի հետ
։ Հանդիպման ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերություններին
վերաբերող հարցեր։