Բարի գալուստ նոր իրականություն․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցի առանցքային կետերը
Իշխան Սաղաթելյանը սուտասան է։ ԱԺ-ում լարված իրավիճակի պատճառը իրենց առաջարկած օրինագիծը չի եղել։Դաշնակցության խմբակցության ներկայացուցիչների մեջ խոսակցություն էր գնում, ինչին ես արձագանքեցի։ Ի պատասխան պարոն Մինասյանը ասաց՝ ես էլ միկրոֆոնս կարող եմ միացնել և խոսել, սկսեց բղավել և այդտեղից էլ ընդհարումը եղավ։
Ընդդիմությունը փորձում է արհեստականորեն լարվածություն ստեղծել և արդարացնել իր ներկայությունը խորհրդարանում։
Բարի գալուստ նոր իրականություն․ ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդված վաղուց կա։
Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, և խաղաղության օրակարգը առաջնային է։
Լրագրողները և պաշտոնյաները պետք է պահպանեն էթիկան և հարգեն միմյանց։
Զգուշացնում եմ՝ չափերը չանցնեն, պատասխանը տեղում է լինելու՝ ընտրության, վերաբերմունքի և արձագանքների միջոցով։