ABCMEDIA
Չնայած գյուղի մի մասի օկուպացման հետևանքով սկսված արտագաղթին՝ մարդիկ շարունակում են երեխաներ ունենալ և տներ կառուցել․ նիդեռլանդացի լրագրողն այցելել է Գորիս

Չնայած գյուղի մի մասի օկուպացման հետևանքով սկսված արտագաղթին՝ մարդիկ շարունակում են երեխաներ ունենալ և տներ կառուցել․ նիդեռլանդացի լրագրողն այցելել է Գորիս

Այս շաբաթվա վերջին այցելել եմ այն վայրը, որտեղ արգելափակված է Լաչինի միջանցքը։
Այս մասին X-ի (նախկինում՝ Թվիթեր) իր էջում գրել է նիդեռլանդացի լրագրող Թոմաս վան
Լինգը։

«Այս անցակետում ադրբեջանական ուժերը արգելափակել են ողջ երթևեկությունը Հայաստանի
և Լեռնային Ղարաբաղի միջև, ինչի հետևանքով 120 հազար հայ շրջափակման մեջ է ավելի քան
8 ամիս։ Պարենով լցված տասնյակ մեքենաներ մեկ ամսից ավելի է՝ կանգնած են սահմանին։

 Գորիսի շրջակայքը ադրբեջանական զինուժի
հարձակումների ենթարկված տարածք է, ներառյալ՝ անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած
ամենաթեժ մարտերը: Անցյալ տարվա հարձակման հետևանքով վնասված մեքենաները կարելի է գտնել
ճանապարհի եզրին:

Շուռնուխ գյուղը շատ ծանր վիճակում է. 2020 թվականի պատերազմից հետո գյուղի մի
մասը օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Դա հանգեցրել է բնակիչների զանգվածային արտագաղթի,
սակայն նրանք շարունակում են երեխաներ ծնել և տներ կառուցել»,- գրել է լրագրողը։