ABCMEDIA
Ադրբեջանն Արցախում թիրախավորել է ջրատար մեքենան. կա վիրավոր

Ադրբեջանն Արցախում թիրախավորել է ջրատար մեքենան. կա վիրավոր

Սեպտեմբերի 3-ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ 

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ժամը 15։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։