ABCMEDIA
Ոչ մարտական կորուստների թիվն աճում է, իսկ զուգահեռ իրականությունում իշխանությունը գեներալական ուսադիրներ, աստղեր, պաշտոններ է բաժանում․ Տիգրան Աբրահամյան

Ոչ մարտական կորուստների թիվն աճում է, իսկ զուգահեռ իրականությունում իշխանությունը գեներալական ուսադիրներ, աստղեր, պաշտոններ է բաժանում․ Տիգրան Աբրահամյան

Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը 8 զոհ են ունեցել`
3-ը մարտական, իսկ 5-ը` ոչ մարտական: Տարբեր հանգամանքներում` անվտանգության կանոնների
խախտումից մինչև միջանձնային հարաբերությունների խնդիր, մեզ 5 կորուստ է բերել․ այս
մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան
Աբրահամյանը։

«Ինձ չի բավարարում դասակ, վաշտ, գումարտակ օղակում խիստ նկատողությունների
և պաշտոններից տարբեր հրամանատարների հեռացումները, որովհետև առանցքային խնդիրն այդ
օղակում չէ:

Ոչ մարտական կորուստների թիվն աճում է, իսկ զուգահեռ իրականությունում
իշխանությունը գեներալական պագոններ, աստղեր, պաշտոններ է բաժանում:

Ու անընդհատ աչքիս Նիկոլի վերջին մարզային ժամանցն է գալիս, որտեղ
նրան անընդհատ զինվորականներ էին «չեստ տալով» դիմավորում և ճանապարհում. սա չի կանգնելու,
անընդհատ փորձելու է ստորացնել բոլորին` զինվորականից մինչև իր մերձավոր թիմակից, մինչև
ամեն ինչ կարժեզրկվի ու ավերակի կվերածվի:

Հետևանքը մարդկային ու տարածքային շարունակվող զոհերն են, ցավն
ու տառապանքը, որոնք սրանց իշխանության ողջ ժամանակահատվածի ուղեկիցն են»,- գրել է
նա։