ABCMEDIA
SOS Արցախ․ Ազատության հրապարակում հնչած հիմնական ելույթները՝ ամփոփ

SOS Արցախ․ Ազատության հրապարակում հնչած հիմնական ելույթները՝ ամփոփ

Քիչ է պատահում, որ
120 հազար մարդ պաշարված մնա և չհանձնվի՝ հանուն հայրենիքի․ Վազգեն Մանուկյան

Ադրբեջանի ծրագիրն է՝ անջատել Արցախը Հայաստանից, կուլ տալ Արցախը, հետո՝
Հայաստանըհայտարարեց ՀՀ նախկին վարչապետ,
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը ցույց է տալիս, որ
մենք առանձին-առանձին
մեր խնդիրները չենք կարող լուծել։
«Խնդիրը չի լուծվի, եթե առանձին Հայաստանի հարցը լուծենք կամ առանձին Արցախի հարցը
լուծենք․ դրանք իրար հետ շաղկապված են։ Իրենք առանձին կմեռնեն։

Այս պատմությունը համաշխարհային պատմության ոսկի էջերում է գրվելու, որովհետև քիչ է
պատահում, որ 120 հազար հոգի՝ երեխաներով և ծերերով, մնան պաշարված մի տեղում և չհանձնվեն՝ հանուն իրենց
հայրենիքի»,-ասել է Մանուկյանը։

Պետք է ամեն գնով՝ անգամ կոշտ միջոցներով ապահովել Արցախի ներքին
անվտանգությունը․ Տիգրան Աբրահամյան

«Արցախցիները շատ ծանր իրադարձությունների միջով են անցել և դեռ
անցնում են, սակայն արցախցին պետք է շատ հստակ իմանա, որ որքան էլ բարդ լինի, շարժվում
է ճիշտ ուղղությամբ, և իրեն առաջնորդում է մարդ, ով սկզբունքային, արդար է և քայլելու
է շարքի առջևից»,-այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ դիմելով
արցախցիներին։

Աբրահամյանի խոսքով՝ ամեն գնով, եթե պետք լինի` ամենակոշտ միջոցներով
պետք է ապահովել Արցախի ներքին անվտանգությունը, որի ուժեղ հիմքի վրա կարելի է կառուցել
արտաքին հիմքը։

«Պաշտոնակռիվը չպետք է տեղ գտնի մեր իրականության մեջ, իրար
տակից աթոռ տանելու պրակտիկան պետք է հանել։ Պաշտոնը, փող, բարեկեցություն չէ՝ հատկապես
Արցախում, պաշտոնը, պաշտոնը բարձր պարասխանատվություն է»,- հայտարարեց Աբրահամյանը։

Այս հրապարակի անվտանգությունը
սկսվում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհից․ Թևան Պողոսյան

Այս հրապարակի անվտանգությունը սկսվում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհից․ իր ելույթում
հայտարարեց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ խոսքն ուղղելով Ազատության հրապարակում հավաքված
քաղաքացիներին։

«Հեշտ կլիներ, եթե բացի ձեզնից բոլորը հասկանային դա։ Այդ ժամանակ
կընկալեինք մեր ազգային հերոս Ավոյի խոսքերը»,-ասաց նա։

Պողոսյանի խոսքով՝ մեր խնդիրը միասնական չլինելու մեջ է։

«Դուք այդտեղ ձեր հազարերորդ կռիվն եք տալիս, ժողովո’ւրդ, դուք` այդտեղ ապրելով, ձեր
կյանքով, ձեր՝ սովին դիմանալով մեզ նշան եք տալիս, որ մեր պապերի տունը, հողը, ժառանգությունը,
որ մեզ են թողել, դրանից մեծ սրբություն չկա, այդ սրբությունը մինչև վերջ պիտի պահենք։

Այսօր Արցախը կռիվ է տալիս բոլորիս արժանապատվության համար, և բոլորս
միասին պետք է արցախցիներին ասենք՝ այն, ինչ դուք որոշեցիք, պիտի դառնա բոլորիս պայքարի
միասնական ուղղությունը։ Մենք պետք է ուս-ուսի տանք, միասին պայքարենք»,-դիմելով արցախցիներին՝ ասաց Թևան Պողոսյանը։

Արցախը հանձնողը վաղը
Ազատության հրապարակն է հանձնելու․ Ավետիք Չալաբյան

Արցախը հանձնողը վաղը Հայաստանն է հանձնելու, վաղը հանձնելու է
այս հրապարակը. այս մասին իր ելույթում
նշեց 
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանում մարդկանց մի խումբ կա, ովքեր մի փոր հացի համար
են ապրում։

«Մարդիկ կան, որ մի փոր հացի, մի կտոր ասֆալտի, մի հատ պաշտոնի համար պատրաստ են զոհաբերել
մեր հայրենիքը՝ մեր Արցախը, մեր արժանապատվությունը, մեր պատմությունը, մեր զոհերի
արյունն ու իրենց չապրած կյանքը, ու հենց նրանց վրա է հենվում այսօրվա իշխանությունը»,- հայտարարեց է Չալաբյանը։

Սեփական ձեռքերում է կա՛մ սավառնելը, կա՛մ սողալը․ Բագրատ սրբազան

Ընդդիմության կողմից հրավիրված համաժողովրդական հանրահավաքին ներկա
էր նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանն իր ելույթը սկսեց տերունական աղոթքով։

«Հայոց եկեղեցին հաստատում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը,
նրա իրացումը անվիճարկելի և անսակարկելի է։ Արցախցին այսօր փաստում է, որ մենք ենք
ստեղծում մեր իրականությունը և ոչ թե իրականությունն է ստեղծում մեզ․ ինչպիսին մենք
ենք, այդպիսին էլ մեր իրականությունն է։

Մեր սեփական ձեռքերում է կյանք տալը կամ սպանելը և ոչնչացնելը,
կա՛մ սավառնելը, կա՛մ սողալը։ Տկար, թշվառ ժողովրդի բաժինը թշվառ իրականությունն է։ Ուժեղ, հզոր, աստվածապաշտ, ոչնչից չվախեցող, պայքարի մեջ
գտնվող ժողովրդի բաժինը հաղթանակած իրականությունն է»,- նշել է նա։

18։40

Այսօր Արցախի Հանրապետության
անկախության հռչակագրի ընդունման օրն է։ Աշխարհի տարբեր անկյուններում ի զորակցություն Արցախի ակցիաներ
են տեղի ունենում։ Հանրահավաք է նաև Երևանի Ազատության հրապարակում․ նպատակն է ցույց
տալը, որ հայությունը համախմբված և միասնական է՝ ի պաշտպանություն Արցախի։

Տեսանյութն՝ այստեղ