12 Հլս
2024
27.1° c ԵՐԵՎԱՆ
20.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեռնային Ղարաբաղում ցեղասպանությունը պետք է կանխվի Բոսնիան ընդդեմ Սերբիայի գործով ընդունված նախադեպով․ Խուան Մենդես

Լեռնային Ղարաբաղում ցեղասպանությունը պետք է կանխվի Բոսնիան ընդդեմ Սերբիայի գործով ընդունված նախադեպով․ Խուան Մենդես

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ
խորհրդական, մարդու իրավունքների պրոֆեսոր, խոշտանգումների գծով ՄԱԿ-ի նախկին հատուկ
զեկուցող Խուան Մենդեսը ներկայացրել է Արցախում առկա իրավիճակը։

Նա, մասնավորապես, նշել է, որ Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետությունները
պարտավորվել են կանխել Ադրբեջանի հանցագործությու
նը, իսկ միջազգային հանրությունը
պետք է կատարի իր պարտավորությունները՝ պաշտպանելու բնակչությանը․

«Այս եզրակացության մեջ ես առաջնորդվում
եմ Միջազգային դատարանի կողմից ընդունված իրավական նախադեպով՝ Բոսնիան ընդդեմ Սերբիայի՝
1948թ. կոնվենցիայի համաձայն Ցեղասպանության կանխարգելման մասով պարտավորվածության
վերաբերյալ գործի շրջանակներում:

Այս դեպքում ՄՔԴ-ն հաստատել է, որ բոլոր
պետությունները պարտավոր են կանխել ցեղասպանությունը»,- ընդգծել է նա իր զեկույցում։