19 Հլս
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոչ ենք ուղղում բոլորին՝ զերծ մնալ  թուրք-ազերի ոճրագործ պետությունների հետ տնտեսական համագործակցությունից․ ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միության կոչը (Տեսանյութ)

Կոչ ենք ուղղում բոլորին՝ զերծ մնալ թուրք-ազերի ոճրագործ պետությունների հետ տնտեսական համագործակցությունից․ ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միության կոչը (Տեսանյութ)

ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է անցկացրել ի աջակցություն
Արցախի և կոչ է արել բոլորին չհամագործակցել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

«Սիրելի հայ ժողովուրդ,այսօր  Արցախը գոյատևման
պայքարի մեջ է՝ ընդդեմմեր զույգ թշնամի թուրք-ազերի պանթուրքիստ պետության։ Այսօր թշնամի
թուրքը բաժանել է Արցախը և այնտեղ սով և ցեղասպանություն է գործում։ Կոչ ենք ուղղում
բոլորին՝ զերծ մնալ թուրք-ազերի ոճրագործ պետությունների հետ տնտեսական համագործակցությունից։
Ձեր լումաներով սպանվում է մեր ազատատենչ հայությունը և մեր հայրենիքը ենթարկվում է
բռնության։  Հակաթուրք ազատագրական պայքարի
կռվի կանոնները մեզ պարտադրում են մեր ժողովրդի թիկունքը ամուր պահել թշնամիների ներթափանցումների
դեմ։ Հետևաբար կոչ ենք ուղղում բոլորին՝ անմիջապես դադարեցնել թուրքական ապրանքների
առևտուրը և դեպի Թուրքիա տուրիզմը», – ասված է երիտասարդական միության կոչում։

Տեսանյութն՝ այստեղ։