19 Հլս
2024
20.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդը կոչ է արել Ադրբեջանի իշխանությանը բացել Լաչինի միջանցքը

Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդը կոչ է արել Ադրբեջանի իշխանությանը բացել Լաչինի միջանցքը

Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք
Թավադրոս Երկրորդը հյուրընկալել է Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս
Մնացականյանին և Եգիպտոսում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանին։Այս մասին հայտնում է Ղպտի ուղղափառ
եկեղեցին:

 Հանդիպմանը անդրադարձել են Արցախի շրջափակմանը, և Պապ Թավադրոս Երկրորդը կոչ է
արել Ադրբեջանի իշխանությանը բացել Լաչինի միջանցքը.

 «Ուղղափառ եկեղեցու առաջնորդը հույս է հայտնել, որ երկու հարևան երկրների միջև
խաղաղություն կհաստատվի։ Հանդիպման ընթացքում Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդն ու Կահիրեում
Հայաստանի դեսպանը Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Թավադրոս Երկրորդին հրավեր են ուղղել
ներկա գտնվելու Հայաստանում հոկտեմբերին կայանալիք Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը։
Պապը խոստացել է արարողությանը մասնակցելու նպատակով ղպտիական եկեղեցու պատվիրակություն
ուղարկել Էջմիածին»,- նշված է հաղորդագրության մեջ։