12 Հլս
2024
27.1° c ԵՐԵՎԱՆ
20.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անդադար ասում էի, որ ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ են ամրանում Հայաստանի տարածքի ներսում, իսկ պաշտպանության նախարարը ջանասիրաբար հերքում էր․ Արման Թաթոյան

Անդադար ասում էի, որ ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ են ամրանում Հայաստանի տարածքի ներսում, իսկ պաշտպանության նախարարը ջանասիրաբար հերքում էր․ Արման Թաթոյան

2021թ. (հատկապես հոկտեմբերից) սկսած
փաստերով անդադար ասում էի, որ ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ են ամրանում
Հայաստանի տարածքի ներսում` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ-Նորաբակ-Վերին
Շորժա հատվածում, որ բետոնապատում են իրենց դիրքեր տանող ճանապարհները, կառուցում են
մեծ ապաստարաններ, ավելացնում են սպառազինություն և այլն: Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին
պաշտպան Արման Թաթոյանը․

«Հատուկ այնպես էի ասում, որ ՊՆ-ին
ու ամբողջ պետությանն այս հանցավոր արարքների դեմ պայքարի հիմքեր տայինք:

Հստակ ցույց էի տալիս բնակիչների համար
վտանգները, որ մեր զինծառայողները պաշտպանում են անմիջականորեն խաղաղ բնակիչներին և
հետևաբար` նրանց կյանքի և մյուս իրավունքները նույնպես վտանգված են ու պաշտպանության
ենթակա են:

Ի՞նչ էր անում ՊՆ նախարարը` գլխակորույս
հերքում էր, արդարացնում ադրբեջանական արարքները, թաքցնում էր ներխուժումները: Այնքան
ջանասիրաբար էին հերքում, որ ապացույցներ էինք ստիպված հրապարակում ։

Ինչու՞ էր դա անում` պաշտոնի, իշխանության
համար, որ դժգոհություն չլինի իր ու իշխանության նկատմամբ, որ պաշտոնին վնաս չլինի:
Այդքանից հետո էլ համարձակվում էր զանգել ինձ, հեռախոսը վախեցածի պես անջատում ու հետո սուտ հայտարարություններ
անում:

Բա հիմա բան չկա՞ ասելու: Բա ես այս
ճանապարհի մասին էի խոսում, բա տեսեք` ՊՆ-ի այսօրվա հրապարակած տեսանյութն է` ինչ արագ
են տեղաշարժվում ադրբեջանական զորքերը, ինչ լավ ճանապարհ է, իսկ եթե ժամանակին սրա
դեմ քայլեր արվեին, այլ ոչ թե հանուն պաշտոնի ու իշխանության թաքցվեին, հիմա այն էլ
Հայաստանի տարածքի մեջ այսպես սանձարձակ իրենց պահելու հնարավորություն չէին ունենա:

Բա այսօր այդ նույն վայրերում մեր զոհված
ու վիրավորում ստացած զինծառայող տղերքի կյանքի ու առողջության, երկրի անվտանգության
վիճակի համար, ադրբեջանական ռազմական հանցագործներից բացի, պատասխանատվությունը ո՞վ
է կրելու:

Ասելու բան չկա՞»,- գրել է Թաթոյանը: