
Ադրբեջանը կրակ է բացել Արցախի և Հայաստանի դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի
21-ին, ժամը 05:50-ից 6։30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի,
Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային
զենք․ տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից։
Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ
խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Նույն ժամանակահատվածում ադրբեջանական կողմից կրակ են բացել նաև Խնածախի դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ հայտնել է, որ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները
հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։