
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հարցի շուրջ բովանդակալից քննարկումը արդյունավետ է․ Լավրով
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող ուկրաինական հարցի բովանդակային քննարկումը շատ օգտակար և արդյունավետ է․ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որի խոսքերը մեջբերում է ՌԴ ԱԳՆ-ն։
«ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից ուղիղ երկխոսության վերսկսումը լիովին համապատասխանում է դիվանագիտական նորմալ պրակտիկային, որից հրաժարվելը Ջո Բայդենի օրոք հակասում էր առողջ բանականությանը։
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող ուկրաինական հարցի բովանդակային քննարկումը շատ օգտակար է և արդյունքներ է տալիս։ Հենց նախագահ Դոնալդ Թրամփի համառության շնորհիվ էր, որ Կիևի ռեժիմը համաձայնեց Ստամբուլի բանակցությունները վերսկսելու մեր առաջարկին», – հայտարարել է Լավրովը։


