28 Հնս
2026
21° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մինսկում ՀՀ դեսպանին 1 տարի առաջ Երևան են կանչել. ԱԳՆ–ն նոր նշանակման հարցը չի մեկնաբանում

Մինսկում ՀՀ դեսպանին 1 տարի առաջ Երևան են կանչել. ԱԳՆ–ն նոր նշանակման հարցը չի մեկնաբանում

Ռազմիկ Խումարյանը շարունակում է զբաղեցնել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնը, չնայած նրան Երևան՝ խորհրդակցությունների կանչելուց հետո անցել է ավելի քան մեկ տարի. Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Ռազմիկ Խումարյանը շարունակում է հանդիսանալ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան»,-  ասել են ԱԳՆ-ից:

Լրատվամիջոցը նախարարությանը նաև հարցրել է` ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է արդյոք նոր դեսպաններ ուղարկել Մինսկ և Կիև: Այդ հարցին ԱԳՆ-ն չի պատասխանել։

«Հայաստանի Հանրապետության դեսպանների նշանակման և հետկանչման մասին հանրությունը պատշաճ կարգով տեղեկացվում է», – պատասխանել են ԱԳՆ-ից:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026