Ադրբեջանական կեղծ խաղաղասիրության
հերթական ապացույցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսությամբ` Baku TV-ով Հայաստանի
ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ․
տեղեկացնում է «Թաթոյան» հիմնադրամը։
«Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն
ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս
մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն:
Սա սոսկ քարտեզի հարց չէ, այլ հատկապես 2022թ. սկսած Հայաստանի
դեմ ուղղված պետական համակարգված քաղաքականության մաս`քարոզչական բաղադրիչներով թե´
ներքին, թե արտաքին լսարանի համար:
Պետք է ճիշտ գնահատենք սպառնալիքները, որ կարողանանք արդյունավետ
պայքարել դրանց դեմ»,-ասված է հաղորդագրության մեջ: