01 Հուլ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի

Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի

Ճապոնական լրատվամիջոցները հայտնել են, որ Չինաստանի ցուցաբերած ռազմական ակտիվության աճի պատճառով Ճապոնիան պատրաստվում է Թուրքիայից գնել մարտական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)․ գրում է Ermenihaber-ը։

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը 2026 ֆինանսական տարվա բյուջեում 100 մլրդ յենից ավել (մոտ 670 մլն դոլար) միջոցներ է նախատեսում մարտական ԱԹՍ-ներ ձեռք բերելու համար:

Ճապոնական աղբյուրների համաձայն՝ Տոկիոն 1-ին փուլում կարող է գնել Ուկրաինայի կողմից ռուսական ուժերի դեմ օգտագործվող թուրքական արտադրության ԱԹՍ-ները, իսկ հեռանկարում նպատակադրված է ապահովել տեղական արտադրություն: Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրություն են ցուցաբերել մասնավորապես «Bayraktar TB2»-ի նկատմամբ:

Ճապոնիան նաև հետաքրքրված է թուրքական «STM» ընկերության արտադրած «KARGU» «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերով։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026