01 Հուլ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Բելառուսի և ԱՄՆ–ի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին այսօր հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул первого» տելեգրամյան ալիքը:

«Լուկաշենկոն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել», – ասվում է հաղորդագրության մեջ:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թրամփը հայտարարել է, որ, ի թիվս այլ հարցերի, Լուկաշենկոյի հետ քննարկել է Պուտինի այցը Ալյասկա:

Դրանից բացի, ԱՄՆ նախագահի խոսքով, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է 1300 բանտարկյալների ազատ արձակման հարցը:

Թրամփն իրենց խոսակցությունն անվանել է «շատ լավ զրույց» և հայտարարել, որ անհամբերությամբ սպասում է ապագայում Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026