
Ռուբեն Հակոբյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց, պատճառը վատ ինքնազգացողությունն էր. հայտնել է նրա որդին՝ Երևանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանը:
Բժշկական կենտրոնում, սակայն, Հակոբյանը չի անցել նախատեսված հետազոտությունները, քանի որ կիրակի է:
Ավելի ուշ նախկին պատգամավորին կրկին տեղափոխել են ՔԿՀ։
Հիշեցնենք՝ Ռուբեն Հակոբյանը կալանավորվել էր հուլիսի 19-ին՝ իշխանություն զավթելու կոչեր անելու մեղադրանքով:


