ABCMEDIA
Միշելը Փաշինյանին ու Ալիևին կոչ է արել «արագ ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը»

Միշելը Փաշինյանին ու Ալիևին կոչ է արել «արագ ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը»

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը,
համատեղ հայտարարություն ընդունելով, «մաննախադեպ առաջընթաց են գրանցել» հարաբերությունների
կարգավորման գործընթացում։ 
Այդ մասին Միշելը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։

«Հատկապես ողջունում ենք ձերբակալվածների ազատ արձակումը և քաղաքական երկխոսության
մեջ աննախադեպ առաջընթացը։ Կողմերի միջև երկխոսության հաստատումն ու խորացումը   Բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակն էր։ Այսօրվա
առաջընթացը կարևոր քայլ է»,- գրել է Միշելը։

«Այժմ ես կոչ եմ անում երկրների առաջնորդներին՝ արագ ավարտին հասցնել խաղաղության
համաձայնագիրը»,- հավելել է նա: