ABCMEDIA
Քաղցկեղի ամենատարածված տեսակները Հայաստանում

Քաղցկեղի ամենատարածված տեսակները Հայաստանում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վիճակագրության վարման և կլինիկական հետազոտության բաժնի ղեկավար Արևիկ Ստեփանյանի խոսքով ընդհանրապես ամբողջ աշխարհում քաղցկեղը սրտանոթային հիվանդություններից հետո գտնվում է երկորդ տեղում ու վիճակագրությունը շարունակում է աճել։ Ընդ որում, նկատվում է նաև երիտասարդացման միտում։ 

Կան քաղցկեղի տեսակներ, որոնք ավելի տարածված են. ամբողջ աշխարհում քաղցկեղի ամենատարածվածը տեսակը թոքի ու կրծքագեղձի քաղցկեղն է։ Սակայն Հայաստանում քաղցկեղի մեկ այլ տեսակ էլ կա, որը բավական մեծ տարածվածություն ունի։ Խոսքը վահանաձև գեղձի քաղցկեղի մասին է։ Ընդհանրապես վահանձև գեղձի հիվանդությունները Հայաստանում բավական տարածված են։