28 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպական օդանավակայանները չորրորդ օրն է՝ աշխատում են խափանումներով

Եվրոպական օդանավակայանները չորրորդ օրն է՝ աշխատում են խափանումներով

Եվրոպայի տարբեր օդանավակայաններում ուրբաթ տեղի ունեցած կիբեռհարձակման պատճառով մարդիկ դեռևս բախվում են չվերթների հետաձգումների կամ չեղարկումների խնդրին․ գրում է Euronewsը:

Ուրբաթ Եվրոպայի խոշորագույն բազմաթիվ օդանավակայաններում, այդ թվում՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում, լուրջ խափանումներ են գրանցվել ավտոմատ գրանցման ծրագրային ապահովման հեղինակ՝ Collins Aerospace ընկերության դեմ կիբեռհարձակման հետևանքով։

Բեռլինի, Բրյուսելի և Լոնդոնի օդանավակայանները տուժել են էլեկտրոնային համակարգերի խափանումներից, որոնց պատճառով ավիաընկերությունների աշխատակիցները ստիպված են եղել դիմել այնպիսի միջոցների, ինչպիսիք են ձեռագիր մուտքագրման անցագրերը կամ պահեստային նոութբուքերի օգտագործումը:

Նշվում է, որ որոշ օդանավակայաններում խնդիրը մասամբ լուծվել է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026