26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շարունակում ենք հավատալ խաղաղության համաձայնագրին, բայց կողմերը պետք է գնան բարդ փոխզիջումների

Շարունակում ենք հավատալ խաղաղության համաձայնագրին, բայց կողմերը պետք է գնան բարդ փոխզիջումների

Շարունակում ենք խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
համաձայնագրի մասին և շարունակում ենք հավատալ, որ հնարավոր է հասնել դրան․
այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը՝ ճեպազրույցի ժամանակ։

«Այնուամենայնիվ, մենք միշտ ասել ենք, որ որպեսզի այն հնարավոր
լինի, երկու կողմերն էլ պետք է գնան բարդ փոխզիջումների, և այդ իսկ պատճառով պետքարտուղարը
շարունակում է ներգրավված լինել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի առաջնորդների
հետ բանակցություններում՝ խրախուսելու նրանց գնալ այդ բարդ փոխզիջումներին, որպեսզի
նրանք կարողանան համաձայնության հասնել»,-ասել է նա։